7. Արթիկ համայնքի թվով 12 գյուղերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում՝ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 253.000.000 ՀՀ դրամ է, համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը՝ 101.200.000/40%/ ՀՀ դրամ:
Մ. Մովսիսյանը ներկայացրեց 7-րդ ծրագրի մանրամասները՝
Արթիկ քաղաքում՝ Կասյան փողոցի առաջին նրբանցքի 100 մ երկարությամբ և 3մ լայնությամբ ճանապարհի հենապատնեշի կառուցում, տուֆ քարով սալապատում և ջրահեռացման անցկացում, Մաշտոցի փողոցի 100 գծ.մ երկարությամբ և 4մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում և ջրահեռացման անցկացում, Արթիկի թիվ 3-րդ գերեզմանատուն տանող ճանապարհ՝ 300 մ և 5 մ լայնությամբ տուֆ քարով սալապատում, Գրիգոր Զոհրապ փողոցի 250 գծ մ երկարությամբ և 4մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում և ջրահեռացման անցկացում, Զորավար Անդրանիկ փողոցի 300 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում և ջրահեռացման անցկացում, Ղուկասյան փողոցի 300 գծմ երկարությամբ և 5մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում, ջրահեռացման անցկացում և 50մ փլուզված հենապատնեշի կառուցում, Բաբաջանյան փողոցի 280գծմ երկարությամբ 4մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում, ջրահեռացման անցկացում, Գայի փողոցի 100 գծմ երկարությամբ և 5մ լայնությամբ ճանապարհի տուֆ քարով սալապատում, ջրահեռացման անցկացում, Հառիճ գյուղի 10-րդ փողոցում՝ 400 գծմ 4 մետր լայնությամբ, Սպանդարյան գյուղի 8-րդ փողոցում՝ 260 գծմ 4 մետր լայնությամբ, 12-րդ փողոցում 140 մ 4 լայնությամբ, Սարատակ գյուղի 6-րդ փողոցի ` 180 գծմ 5 մ լայնությամբ և գերեզմանատուն տանող ճանապարհ տանող 80 գծմ 5 մ լայնությամբ, Սարալանջ գյուղի 2-րդ փողոց 300 գծմ 5 մ լայնությամբ, Նահապետավան բնակավայր 3 –րդ փողոցի 400 գծմ 4 մետր լայնությամբ,
Անուշավան բնակավայր 6 –րդ փողոցի՝ 250 գծմ 4 մետր լայնությամբ,
23-րդ փողոցում ` 150գծմ 4մ լայնությամբ, Վարդաքար բնակավայր 4 –րդ փողոցի ՝ 300 գծմ 4 մետր լայնությամբ, Փանիկ բնակավայր 26 –րդ փողոցի՝ 400 գծմ 4 մետր լայնությամբ, Մեղրաշեն բնակավայր` 4 –րդ փողոցի՝ 400 գծմ 4 մետր լայնությամբ, Հովտաշեն բնակավայր 11–րդ փողոցի՝ 350 գծմ 4 մետր լայնությամբ, Գետափ բնակավայր` 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի 300 գծմ 4 մետր լայնությամբ, Լուսակերտ բնակավայր` 11 –րդ փողոցի՝ 300 գծմ 4 մետր լայնությամբ:
Ընդամենը կկառուցվի` 26.000 մք ճանապարհ:
Ծրագրերը ներկայացնելուց հետո Մ. Մովսիսյանը նշեց, որ 2022 թվականին նախանշված սուբվենցիոն ծրագրերը, որոշ հանգամանքներից ելնելով, 2022 թվականին չհասցվեց ընդգրկվել ներկայացված ծրագրերի ցանկում: Դրանք ընդգրկված են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկում:
Հնչեցին հարցեր՝
1. Վարչական շրջանի ղեկավար Գ. Ավետիսյանն ասաց, որ Վարդաքար գյուղում նախատեսվող փողոցը, եթե մոտ 70 մ էլ ասֆալտապատվի, կհասնի մինչև կամուրջ:
Մ. Մովսիսյանը պատասխանեց, որ նախագծող կազմակերպության հետ ուսումնասիրություն կանեն և հարցին լուծում կտրվի: Այս թվերը նախնական են, նախագծման փուլում կպարզեցվի և կունենանք լավագույն արդյունք:
Մ. Մովսիսյանը ներկաներին բացատրեց նաև սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու կարգը, առանձնահատկությունները, գումարային շեմը, որով էլ պայմանավորված են Արթիկ համայնքի 2023 թվականին իրականացվելիք սուվբենցիոն ծրագրի փաթեթներում ընդգրկված խնդիրները:
2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն ասաց, որ Անկախության և Բաղրամյան փողոցների ասֆալտապատման հետ կապված հարցեր կան: Այդ փողոցներն ընդգրկված են ծրագրում, սակայն Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց տանող ճանապարհահատվածը մնում է անբարեկարգ:
Մ. Մովսիսյանն ասաց, որ նախագծի մեջ փոփոխություն անելու հնարավորություն կա:
Ա. Հարությունյանն ասաց, որ ավելի լավ կլինի նախագծում ներառել, և ոչ թե նախագծի մեջ փոփոխություններ անել: Եթե հետագայում ասֆալտապատենք Աբովյան փողոցի այդ փոքր հատվածը, ասֆալտը կարով կլինի, անորակ կլինի, ինչը ցանկալի չէ:
3. Ա. Գրիգորյանն առաջարկեց Չարենցի փողոցը նույնպես ընդգրկել ծրագրում:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն ասաց, որ Ազատության հրապարակն իր հարակից փողոցներով և մայթերով պիտի վերանորոգվի, մոտ 2100 գծմ բազալտից եզրաքարերով պետք է նորոգվի, Չարենցի փողոցը նույնպես հարում է Ազատության հրապարակին և ներառված է ծրագրում:
4. Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Ա. Գրիգորյանն առաջարկեց յուրաքանչյուր ծրագրերի իրականացման ժամկետներ ֆիքսել:
Մ. Մովսիսյանը պատասխանեց, որ սուբվենցիոն ծրագիրն ինքնին ենթադրում է ժամկետ, դրանք իրականանալու են նշված տարվա ընթացքում, սակայն ավելի ստույգ ժամկետներ գործնականում հնարավոր չէ: Աշխատանքը կախված է մի շարք գերատեսչությունների հետ, ինչը գրեթե անհնարին է դարձնում հստակ ժամկետների ամրագրումը: Մինչ ս/թ դեկտեմբերի 31-ն Արթիկի համայնքապետարանը պետք է հստակ ունենա սուբվենցիոն ծրագրի փաթեթները և նախագծերը, իսկ 2023 թվականի հունվարից կզբաղվի մրցույթների հայտարարմամբ, պայմանագրերի կնքմամբ, իսկ աշխանաքների սեզոնի բացման հետ մեկտեղ՝ բուն շինարարական աշխատանքներով:
5. Հառիճ գյուղի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանն առաջարկեց 500 մետր ընդհանուր երկարությամբ փողոցի 100 մետ հատվածն էլ ընդգրկել ծրագրում, որ ճանապարհի ասֆալտն ամբողջական լինի:
Մ. Մովսիսյանն մասնակի ընդունեց առաջարկը: Քանի որ վարչական շրջանները շատ են, խնդիրները նույնպես, ֆինանսական հնարավորությունների շրջանակներում են իրականացվում հիմնանորոգումները: Եթե ինչ-որ մի տեղ կիսատ է մնում աշխատանքը, ապա դրանք կներառվեն հաջորդ տարիների ծրագրերում:
6. Համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանն առարկություն հայտնեց թվով 8 գյուղերի խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման հարցում՝ Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Գեղանիստ, Պեմզաշեն, Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար գյուղերում և Մեծ Մանթաշ, Արևշատ, Գեղանիստ գյուղերի համար օրվա կարգավորիչ ջրավազանի կառուցում՝ 1000 մ3 տարողությամբ: Նա բացատրեց իր առարկությունը նրանով, որ խմելու ջրի համար ոչ մի դրամ գանձում չկա, սակայն այս ծրագրերն իրենց գյուղերում պետք է կյանքի կոչվեն: Այստեղ տրամաբանությունից դուրս իրավիճակ է ստեղծվել, հավասարություն սկզբունքով առաջնորդություն չկա, համայնքի մի վարչական շրջանից խմելու ջրի դիմաց միլլիոնների գանձում է լինում, ծրագրի շահառու գյուղերի բնակիչները արտոնյալ պայմաններով օգտվում են խմելու ջրից: 30 տարիների ընթացքում կառավարությունն իրենց առաջարկել է ցանցը բարեկարգել, սակայն այդ համայնքները մերժել են այդ ծրագրերը, խոշորացումից հետո էլ համայնքից են պահանջում միլլոնների հասնող այս ծրագրերը կյանքի կոչել, քանի որ վատորակ ջուր են խմում, իսկ 30 տարիների ընթացքում բնակչությանն այդ ջուրը ձեռնտու էր, իսկ խոշորացումից հետո չգիտես ինչու՝ ոչ: Ինչու պիտի մյուս վարչական շրջանների բնակիչները գումարներ գանձեն, որ Փոքր Մանթաշի վթարները վերականգնվեն: Վթար լինում է, որովհետև ճնշումը խողովակների վրա մեծ է: Սա քննարկման առարկա է: Վ. Մակեյանն առաջարկեց այդ վարչական շրջանների բնակիչների համար ամսական որոշակի գումար սահմանել նրանց հետ բացատրական աշխատանքներ տանել:
Զեկուցող Մ. Մովսիսյանը պատասխանեց, որ այստեղ թյուրըմբռնում կա, այս 4 գյուղերի ծրագրերը ենթադրում են միայն 1000 մ3 օրվա կարգավորիչ ջրավազանի կառուցում: Վարչապետի հանձնարարականով այս գյուղերում ջրի որակի բարձրացման համար առանձին ծրագիր է իրականցվելու:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն առաջարկեց այդ բնակավայրերում ներքին ցանի կառուցման և գանձումների համար առանձին համայնքային կազմակերպություն բացել:
|