Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայկանուշ Հարութիկի Պետրոսյանի 2025 թվականի հունվարի 24-ի թիվ 457 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում Սերյոժա Փիրիմի Պետրոսյանին(ծնված 1929 թվականի մարտի 13-ին) և Հայկանուշ Հարութիկի Պետրոսյանին(ծնված 1931 թվականի օգոստոսի 20-ին) պատկանող, 2003 թվականի հոկտեմբերի 14-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1357407 վկայականով փաստագրված, 08-086-0037-0001 կադաստրային ծածկագրով, 0․135 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նահապետավան 6-րդ փողոց 8/2 հողամաս հասցեն: