Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> 2002 թվականի փետերվարի 2-ի N88 որոշումով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1401304 վկայականը և քաղաքացի Սամվել Միշայի Հունանյանի (անձնագիր՝ AX0281892, տրված 2024 թվականի մայիսի 30-ին 028-ի կողմից) 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 3012 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Սամվել Միշայի Հունանյանին պատկանող, 2006 թվականի ապրիլի 10-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1401304 վկայականով փաստագրված, 33,2քմ բնակարանի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բնակարան գործառնական նշանակությունից փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես դեղատուն օգտագործելու նպատակով:
2.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Միշայի Հունանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: