Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների VAZ 21074 մակնիշի 35 FV 022 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Ղազարի Սարգսյանին : Արմեն Ղազարի Սարգսյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը: Ինչի արդյունքում 13.08.2025թ. դրությամբ գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 18186 (տասնութ հազար մեկ հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի օգոստոսի 19-ի թիվ 1175-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արմեն Ղազարի Սարգսյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արմեն Ղազարի Սարգսյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով, 240-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմեն Ղազարի Սարգսյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող VAZ 21074 մակնիշի 35 FV 022 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 18186 (տասնութ հազար մեկ հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2.Որոշման օրինակը ուղարկել Արմեն Ղազարի Սարգսյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: