Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում ընդամենը 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի մարզահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության բռնցքամարտի թիմի չորս սաներին և երեք մարզիչներին՝ բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությանը առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնելու համար։ |