Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքիավագանին ՈՐՈՇՈՒՄ  Է՝ 
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեիկատարմանվերահսկողությունըիրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի ավագանու անդամի (անդամների) և (կամ) աուդիտորականմասնագիտացվածկազմակերպությանմիջոցովտարինմեկանգամպարբերականությամբ: 
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի կատարման վերահսկողության հիմնական խնդիրները՝ 
1) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգում, 
2) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգում, 
3)բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատում, 
4)բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանում, 
5) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովում:  |