|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2025 թվականի N 177-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Հրաչյա Լավրենտի Չոփիկյանի 2025 թվականի հունվարի 22-ի № 352 դիմումը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1960 թվականի հունիսի 29-ի Արթիկ քաղաքի բնակիչ Լավրենտ Հարութիկի Չոփիկյանի դիմումը բնակելի շենք կառուցելու համար տնատեղ հողամաս հատկացնելու մասին թիվ 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ Լավրենտ Հարութիկի Չոփիկյան-ի փոխարեն գրել՝ Լավրենտի Հարությունի Չոփիկյան:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.02 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|