Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հոկտեմբերի 2024 թ.

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 27.12.2023թ. թիվ 611-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի նոյեմբերի 06-ին Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով:

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ.

Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.

1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ–Փանիկ գյուղի վարչական ղեկավար՝ Մկրտիչ Սահրադյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի ղեկավար` Արա Սուքիասյան

2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին

3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝

1)մշակել և մինչև 2024 թվականի հոկտեմբերի 30-ը իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,

2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,

3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 2024թվականի նոյեմբերի 05-ը

4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին

5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Մինասյան  
Կից փաստաթղթեր՝
(43.00 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner