Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Բաշինջաղյան փողոց 13 հասցեում գտնվող շինությունները կառուցվել են Արամ Արամայիսի Ղուլիջօղլյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․Բաշինջաղյան փողոց 13 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման,ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հիմք ընդունելով Արամ Արամայիսի Ղուլիջօղլյանի 2024 թվականի մայիսի 24-ի N2868 դիմումը և 2023 թվականի ապրիլի 11-ի հաշվառմանչափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 20235MAVJT
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0053- կադաստրային ծածկագրով 0,03639 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գ․Բաշինջաղյան փողոց 13 շինություն հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գ․Բաշինջաղյան փողոց 13 հասցեում գտնվող հողամասում կառուցված 33,7008քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությաունը (ներքին մակերեսը՝ 27,4քմ) համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռքբերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արամ Արամայիսի Ղուլիջօղլյանին /ծնված՝ 1970 թվականի հունվարի 2-ին, նույնականացման քարտ՝ 007053739, տրված՝ 2015 թվականի օգոստոսի 24-ին 028-ի կողմից/:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով: