Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի գ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և 67-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով ,հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №06052025-08-0030 վկայականը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի 60/1 հողամաս հասցեում գտնվող, 08-079-0015-0024 կադաստրային ծածկագրով, 0,1233 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: 2.Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի: 3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը: |