Այսօր: Կիրակի, 27 Նոյեմբերի 2022թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 21
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

13 մայիսի 2022 թվականի N 21

<<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման


Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:

 

 

Ներկա էին՝ Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սեյրան Ղռաթյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սեյրան Ղռաթյանը:  Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման թեման:

Հանրային լսումների օրակարգում ընդգրկված ծրագրի նախագիծն ընդհանուր գծերով ներկայացրեց  ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը: Նա համառոտ ներկայացրերց փորձաքննական գործընթացի իրավական հենքը, այն է՝  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն՝ տեղի են ունենում Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների (4_րդ) փուլը։ Հանրային քննարկումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ իրականացվել է հանրության իրազեկում, մասնավորապես հայտարարությունը տեղադրվել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական օրաթերթում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում, Արթիկի համայնքապետարանի պաշտոնական էջում:

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ ենթակետով նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության, դասակարգվում է Ա կատեգորիայի գործունեության տեսակների ցանկում: Նա ներկայացրեց փորձաքննության գործընթացը, որն իրականացվում է  2 փուլերով: Առաջին փուլը դա նախնական փուլն է, որի ընթացքում փորձաքննության է ենթարկվում նախնական գնահատման հայտը, ինչի հիման վրա կազմվում է տեխնիկական առաջադրանք: 2-րդ փուլը հիմնական փուլն է, որը ներկա պահին ընթանում է: Այս փուլում  փորձաքննության է ենթարկվում գնահատման հաշվետվությունը, որը կազմվել է նախնական փուլի հիման վրա տրամադրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Գնահատման հաշվետվության փորձաքննության այս փուլում կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և համապատասխան ոլորտի պետական լիազոր կազմակերպությունների: Ստացված առաջարկությունները և դիտողությունները հաշվի ենք առել հաշվետվության լրամշակված տարբերակում, և այս պահին  հանրային քննարկումներին ենք ներկայացնում գնահատման հաշվետվության վերջնական լրամշակված տարբերակը, որի  հիման վրա կազմվել է պետական փորձաքննական եզրակացության որոշման նախագիծը: Օրենքով սահմանված կարգով հանրային ծանուցումից առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում հանրությունն իր առաջարկությունները, դիտողությունները գրավոր տեսքով կարող է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն, որից հետո կտրվի օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացություն:  

Ելույթ ունեցան.

<<Կլորիկ>> ՍՊԸ ընկերության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը, ով ընդհանուր գծերով ներկայացրեց նախագիծը: Բոլոր առաջարկությունները և դիտողությունները հաշվի են առնվել և լրամշակվել հանրային քննարկման դրված նախագծում: Նա առաջարկեց ներկաներին հարց ու պատասխանի միջոցով ներկայացնել ՇՄԱԿ հաշվետվությունը, բարձրացնել մտահոգիչ հարցերը:

Ա. Վարդանյանը հարցրեց, տարածը, որը պիտի տրամադրվի ընկերությանը, ինչ նշանակության տարածքներ են:

Ս. Ղռաթյանը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր են:

Արմինե Վարդանյանն ասաց, որ փակ քարհանքերի տարածը, որի վրա բնապահպանական ծրագրով նախատեսվում է անտառպուրակի հիմնում, գտնվում է <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից վարձակալված տարածքի հարևանությամբ: Այստեղ պետք է իրականացվեն պաշտպանիչ միջոցառումներ հանքի տարածքի և անտառպուրակի միջև ծառատունկի տեսքով: Արդյոք Արթիկի համայնքապետարանը որոշել է, թե ինչ ծառատեսակներ են լինելու պաշտպանիչ գոտում:

Սեյրան Ղռաթյանը պատասխանես, որ այս պահին ծառատեսակների հարցը չի համաձայնեցվել Արթիկի համայնքապետարանի հետ, որովհետև Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժինը առաջարկներ չի ստացել, բայց մոտակա ժամանակահատվածում այդ հարցը մեր նախաձեռնությամբ կհստակեցվի:

Զարուհի Զուռնաչյանն ավելացրեց, որ գործող  օրենսդրությամբ քննարկվելիք երկու տարածքների միջև սահմանված հեռավորությունը կազմում է մինիմումը 50 մ, սակայն <<Կլորիկ>> ՍՊԸ-ն որպես   սանիտարապաշտպանիչ գոտի պահպանել է 93 մ հեռավորություն: Նախատեսված բնապահպանական լրացուցիչ միջոցառումներից նախատեսվում է  ծառատունկ, ջրցան մեքենայով քարհատում, ինչը փոշու արտանետումնեը կհասցնի նվազագույնի: Ծրագրի նախագծում մանրամասն  ներկայացված են  բնապահպանական բալոր միջոցառումները: Ծառատունկն իրականացնելու է եռաշերտ, որպեսի ստեղծվի ավելի խիտպաշտպանություն:  Ընկերությունը փոշու արտանետումների քանակությունը հանքարդյունահանման գործընթացում  նվազեցնելու համար ստանձնել է պարտավորություն հասցնել մինիմումի, այդ իսկ պատճառով գնել է ջրցան տեխնիկա:

Արմինե Վարդանյանը հարցրեց, երբ է նախատեսվում իրականացնել ծառատունկը:

Զարուհի Զուռնաչյանն ասաց, այդ աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ ընկերությունը կստանա հանքարդյունահանման լիցենզիա, իրավունք կունենա այդ տարածքում որևէ գործողություն կատարելու, հենց ստանան լիցենզիան, ընկերությունը կդիմի Արթիկի համայնքապետարանի համապատասխան բաժին՝ ծառատեսակները հստակեցնելու համար: Պետք է լինեն ծառեր, որոնք այս կլիմային հարմար են և ավելի արագ կաճեն, ընկերությունն էլ պիտի խնամք իրականացնի, որպեսզի այդ ծառերը կպչեն և աճեն:

Արմինե Վարդանյանը հարցրեց, այդյոք հանքավայրի տարածքում ջրային պաշարներ կան:

Ս. Ղռաթյանը պատասխանեց, որ կոնկրետ այդ տարածքում չկան, սակայն հարակից տարածքները զուրկ չեն ջրային պաշարներով:

Համայնքի բնակիչ Դավիթ Կիկոյանը հարցրեց, արդյոք բավարար է սանիտարապաշտպանիչ գոտին հարակից տարածքներից պաշտպանելու համար:

Արմինե Վարդանյանը պատասխանեց, որ մեկ տարի առաջ <<Կլորիկ>> ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սակայն բավարար հեռավորություն չապահովելու համար ընկերությունը  մերժվել էր համապատասխան լիազոր մարմնի կողմից: Դրանից հետո կոորդինատների փոփոխությունից հետո ընկերությունը կրկին դիմել է համապատասխան լիազոր մարմնին: 

Սեյրան Ղռաթյանը նշեց, որ ամենահուզող բնապահպանական հարցը փոշու արտանետումներն են, որոնք պետք է նվազեցվեն և հասցվեն մինիմումի:

Ա. Վարդանյանն ասաց, որ նախատեսվում է երեք անգամ ջրցանում իրականացնել: Արթիկի համայնքապետարանը նույնպես հետևողական պիտի լինի, որ իրականացվեն բոլոր պաշտպանիչ միջոցառումները:

Սեյրան Ղռաթյանը ասաց, որ համայնքը չի առարկում: Բնականաբար հանքարդյունահանումը պարտադիր պայման է մեր տարածաշրջանի զարգացման համար, ունի նաև սոցիալական բաղադրիչ: Ինչ պահանջներ որ կան հանքարդյունահանման պատշաճ իրականացման համար, պիտի պահպանվեն, փոշու արտանետումները հասցվեն մինիմումի, ողջունելի է, որ մեր տարածաշրջանում իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ բնապահպանական նորմերի ու պահանջների պահպանմամբ:

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր.

 

Դավիթ Կիկոյանը հարցրեց, արդյոք հետագայում ընկերությունը ռեկուլտիվացիա անելու է այդ տարածքների վրա, եթե այո, ինքը խնդիր չի տեսնում:

Արմինե Վարդանյանը ասաց, որ ռեկուլտիվացիայի հետ կապված բոլոր միջոցառումները ներկայացված են նախագծում:

Ս. Ղռաթյանը ասաց, ողջունելի է, որ շահագործումից հետո ընկերությունը նաև ռեկուլտիվացնելու է այդ տարածքները:

Զարուհի Զուռնաչյանը ասաց, որ ընկերությունը չի սպասի 20 տարվա շոհագործման ժամկետի սպառմանը, ապա ռեկուլտիվացնի  տարածքները, կազմակերպությունն ի սկզբանե առաջին տարուց  ռեկուլտիվացիոն գումարները պիտի  որպես դեպոզիտ մուծի պետության կողմից մատնանշված որևէ հաշվեհամարի, եթե ընկերությունն անբարեխիղճ է մոտենում ռեկուլտիվացիային, նա արդեն իսկ պետության հաշվեհամարին գումար ունի ի պահ, որով պետությունն արդեն ինքն է մրցույթ հայտարարում և կազմակերպում ռեկուլտիվացիա այդ տարածքներում: Այսինքն չռեկուլտիվացնելու խնդիր այստեղ չի կարող լինել:

Համայնքնի բնակիչ Հ. Հակոբյանը առաջարկեց շուտափույտ սկսել աշխատանքները:

Նիստը վարող Ս. Ղռաթյանը  համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի  և համայնքի բնակիչներիանունից հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:

Նիստն ավարտվեց ժամը  14:45-ին:



Կից փաստաթղթեր՝
(1.74 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner