Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ․ Աղաքարյան փողոց 1-ին նրբանցք 1/10 հողամաս հասցեում գտնվող, 0,84504 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 81-Ա որոշումը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |