Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին,2-րդ,3-րդ մասերով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի ,, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին,, թիվ 172-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյա համամասնությունները սահմանելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1550-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածի: