Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սևակ Գրիշայի Հունանյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 142,3 քմ արտաքին մակերեսով բնակելի տան(ներքին մակերեսը՝ 114,7 քմ ), շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0011-0059 կադաստրային ծածկագրով, 0,00696 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 142,3 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(ներքին մակերեսը՝ 114,7 քմ ), շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0011-0059 կադաստրային ծածկագրով, 0,00696 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29012025-08-0051, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Շինարարների փողոց 6 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Սևակ Գրիշայի Հունանյանին (ծնված՝ 1977 թվականի հոկտեմբերի 29-ին, անձնագիր՝ AR0353867, տրված՝ 2017 թվականի հունիսի 29-ին 028-ի կողմից)։ 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 2887,5 (երկու հազար ութ հարյուր ութսունյոթ դրամ հինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, 69,6 քմ-ի համար՝ 200970(երկու հարյուր հազար ինը հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, շենք-շինությունների համար օտարման գին հաստատել 714204 (յոթ հարյուր տասնչորս հազար երկու հարյուր չորս) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 915174(ինը հարյուր տասնհինգ հազար հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: 3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |