Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 107-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի N 107-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  մասի  1-ին  կետով, 34-րդ  հոդվածի  1-ին, 2-րդ  և 3-րդ մասերով, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

 

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի  23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Նորոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1Եկամտային մաս

1)  «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «216825200 երկու հարյուր տասնվեց միլիոն ութ հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «233369000 երկու հարյուր երեսուներեք միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար» թվով և բառերով:

 /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45% - 12504600 /տասներկու միլիոն հինգ հարյուր չորս հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում /Լմբատ 1 շենք 8,9/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45% - 4039200 /չորս միլիոն երեսունինը հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

2Ծախսային մաս

1) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08.2.3 դասակարգմամբ

ա/ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0» թիվը և բառը փոխարինել «12504600 տասներկու միլիոն հինգ հարյուր չորս հազար վեց հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45%։/ 

բ/ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «11743900 տասնմեկ միլիոն յոթ հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «20136100 քսան միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ բնակավայրի 1-ին փողոց 37 հասցեում գտնվող մշակույթի տան գազաֆիկացում»՝ 2732300/երկու միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի 2-րդ փողոց 51 հասցեում գտնվող մշակույթի տան գազաֆիկացում»՝ 5659900/հինգ միլիոն վեց հարյուր հիսունինը հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/  

2) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0661 դասակարգմամբ

ա/ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «115729600» թիվը և բառերը փոխարինել «119768800 մեկ հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր» թվով և բառերով։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում /Լմբատ 1 շենք 8,9/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45% - 4039200 /չորս միլիոն երեսունինը հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

բ/ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «0» թիվը և բառը փոխարինել «6463400 վեց միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր» թվով և բառերով։ «Հրատապության հիմքով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։/

3)Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0981 դասակարգմամբ«Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում գրված «6830000 վեց միլիոն ութհարյուր երեսուն հազար»թիվը և բառերը փոխարինել «7630000 յոթ միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թվով և բառերով։  /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերություն՝ 800000 (ութհարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ անվտանգության ազդանշանային համակարգերի և տարածքի տեսանկարահանող սարքերի ձեռքբերման համար։/

4)Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «48525013570 չորս հարյուր ութսունհինգ միլիոներկու հարյուր հիսուն հազար մեկ հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «55360633570 հինգհարյուրհիսուներեքմիլիոնվեցհարյուրվեց հազար երեք հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից համաֆինանսավորման գումարի տարբերություն՝ 55% - 50323900 /հիսուն միլիոն երեք հարյուր քսաներեք հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Գարեգին Նժդեհի փողոցի վերջնամասի մայթերի կառուցում և ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից համաֆինանսավորում՝ 55% - 18032300 /տասնութ միլիոն երեսուներկու հազար երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։ 

5) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 0161 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «4138000 չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար» թիվը և բառերը փոխարինել «15374000 տասնհինգ միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար» թվով և բառերով։  /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի Տոնականյան 23 և 24 հասցեների բազմաբնակարան շենքերի մանկական խաղահրապարակի և մարզադաշտիկառուցում» - 11236000/տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

6)Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «566954700 հինգ հարյուր վաթսունվեց միլիոն ինը հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «471706900 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր վեց հազար ինը հարյուր» թվով և բառերով: 

 7) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «94447800 իննսունչորս միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր» Հայաստանի   Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե։

 

 


Կողմ -17

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ

ՀԱՋԱԹՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner