Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/» բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել որպես «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում - Փուլ 2» ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |