Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1090-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2025 թվականի N 1090-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԵՐԲԵՐՏ ԱՇՈՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ/ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հերբերտ Աշոտի Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված նպատակային նշանակությամբ գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0078-0049 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,7351 հեկտար:Կան հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային հերթապահ քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31082022-08-0039 վկայականի միջև՝ ըստ վկայականի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, իսկ ըստ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզի հողամասը արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության է: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 41-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 17-ի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների(սահմանափակումների) վերաբերյալ N ԱՏ-17062025-08-0527 տեղեկանքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N31082022-08-0039 վկայականը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի թիվ 54-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումների /41-րդ կետ/ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Հերբերտ Աշոտի Հարությունյանին(ծնված՝ 1995 թվականի հունիսի 28-ին) պատկանող, 2022 թվականի հունիսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31082022-08-0039 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0078-0049 կադաստրային ծածկագրով, 0,7351 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզին՝ սահմանել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ գյուղատնտեսական արտադրական:

2.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հերբերտ Աշոտի Հարությունյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner