Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սամվել Տելմանի Պետոյանի 2025 թվականի փետրվարի 4-ի թիվ 681 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Սամվել Տելմանի Պետոյանին(ծնված 1963 թվականի օգոստոսի 10-ին), Իսկուհի Անտիկի Պետոյանին(ծնված 1964 թվականի մայիսի 12-ին), Մարիամ Սամվելի Պետոյանին(ծնված 1986 թվականի ապրիլի 18-ին) և Արկադի Սամվելի Պետոյանին (ծնված 1988 թվականի դեկտեմբերի 11-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1358823 վկայականով փաստագրված, 08-113-0070-0007 կադաստրային ծածկագրով, 0,130հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 12-րդ փողոց, 3 բնակելի տուն հասցեն: