Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Հաջիբաբյանի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 5599 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Վիտալիս Վահրամի Հաջիբաբյանին(ծնված 1917 թվականին) և Ռոզա Հմայակի Սարգսյանին (ծնված 1924 թվականին)պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի թիվ 10 որոշմամբ հատկացված, 08-079-0018-0035 կադաստրային ծածկագրով, 0․07520 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 10-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/1 հողամաս հասցեն: