Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Նոր Կյանք գյուղի բնակիչ Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանի 2025 թվականի մարտի 7-ի թիվ 1383 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Նոր Կյանք 2-րդ փողոց 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 08-087-0003-0031 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,15305հա, որը Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանին, Հուլյանե Տելմանի Բաղդասարյանին, Զոհրակ Էդվարդի Բաղդասարյանին և Ռիտա Էդվարդի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի փետրվարի 12-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանի, Հուլյանե Տելմանի Բաղդասարյանի, Զոհրակ Էդվարդի Բաղդասարյանի և Ռիտա Էդվարդի Հայրապետյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող,08-087-0003-0031 կադաստրային ծածկագրով, 0,15305հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նոր Կյանք 2-րդ փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ 2-րդ փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանի (ծնված 1959 թվականի օգոստոսի 9-ին, Հուլյանե Տելմանի Բաղդասարյանի(ծնված 1962 թվականի հունվարի 5-ին, Զոհրակ Էդվարդի Բաղդասարյանի(ծնված 1985 թվականի հոկտեմբերի 12-ին և Ռիտա Էդվարդի Հայրապետյանի (ծնված 1988 թվականի հունվարի 2-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,15305հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,15305հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3․ Հողամասում առկա են 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ:
4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Ռաֆիկի Բաղդասարյանին, Հուլյանե Տելմանի Բաղդասարյանին, Զոհրակ Էդվարդի Բաղդասարյանին և Ռիտա Էդվարդի Հայրապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: