Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդհոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ  համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Արթիկ  համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172-Ն որոշման  մեջ  բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «575517000 հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «622327000 վեց հարյուր քսաներկու միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 46810000 (քառասունվեց միլիոն ութ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

2․ Ծախսային մաս

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 01․6․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «18137000 տասնութ միլիոն մեկ հարյուր երեսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «22672300 քսաներկու միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկի համայնքապետարանի կից մասնաշենքի դրսի և ներսի հատվածներում վերանորոգման աշխատանքներ։/

2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04․5․1 դասակարգմամբ

ա) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «4000000 չորս միլիոն» թիվը և բառերը փոխարինել «9949600 ինը միլիոն ինը հարյուր քառասունինը հազար վեց հարյուր» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ - 3999600 /երեք միլիոն ինը հարյուր իննսունինը հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի փողոցների ասֆալտապատման հիմնանորոգման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ - 1950000 /մեկ միլիոն ինը հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

բ) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «249482624 երկու հարյուր քառասունինը միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քսանչորս» թիվը և բառերը փոխարինել «265414724 երկու հարյուր վաթսունհինգ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր քսանչորս» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի և 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեի հատկացում՝ 55% - 15932100 (տասնհինգ միլիոն ինը հարյուր երեսուներկու միլիոն մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:/

 3) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 06․6․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3790000 երեք միլիոն յոթ հարյուր իննսուն հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 26 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների կատարման  նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

4) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04․3․2 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1590000 մեկ միլիոն հինգ հարյուր իննսուն հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

5) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09․5․1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3900000 երեք միլիոն ինը հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի գեղարվեստի դպրոց», «Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն», «Արթիկի մարզադպրոց», «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում վերանորոգման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

6) Ոռոգում բաժնի բաժնի 04․2․4 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «2500000 երկու միլիոն հինգ հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների կատարման նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ։/

7) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08․1․1 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածում գրված «1700000 մեկ միլիոն յոթ հարյուր հազար» թիվը և բառը փոխարինել «3200000 երեք միլիոն երկու հարյուր հազար» թվով և բառերով։ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումարի ավելացում - 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

8) Նախադպրոցական կրթություն բաժնի 09․1․1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «506143800 հինգ հարյուր վեց միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «508953800 հինգ հարյուր ութ միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր» թվով և բառերով։ Այդ թվում «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «40542500 քառասուն միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «41842500 քառասունմեկ միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր» թվով և բառերով։ «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին)» 4511 հոդվածում գրված «52477800 հիսուներկու միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «53987800 հիսուներեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով։ 

9) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08․2․3 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «247800 երկու հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «47057800 քառասունյոթ միլիոն հիսունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 46810000 (քառասունվեց միլիոն ութ հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։/

10) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածում գրված (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) հոդվածում գրված «128752600 մեկ հարյուր քսանութ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «86245600 ութսունվեց միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր» թվով և բառերով:

11) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «38197000 երեսունութ միլիոն մեկ հարյուր իննսունյոթ հազար» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner