Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Եղիշե Հրանտի Աբգարյանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 5345 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Հրանդ Եղիշի Աբգարյանին(ծնված՝ 1929 թվականի դեկտեմբերի 8-ին), Լյուբա Խաչատուրի Աբգարյանին(ծնված՝ 1936 թվականի նոյեմբերի 25-ին) և Եղիշե Հրանտի Աբգարյանին(ծնված՝ 1966 թվականի մարտի 21-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված, 08-067-0022-0023 կադաստրային ծածկագրով, 0,08912հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 32 հասցեն: