Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևակ Սմբատի Ղուռիշտանյանի 2024 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 4736 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքում՝ բնակիչ Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին (ծնված՝ 1984 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող 2024 թվականի նոյեմբերի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ /N 25112024-08-0017/ վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Պ․ Դուրյան փողոց 31 հողամաս հասցեում գտնվող և Արթիկ քաղաքում՝ բնակիչ Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին (ծնված՝ 1984 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող 2024 թվականի դեկտեմբերի 20-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ /N 20122024-08-0043/ վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Պ․ Դուրյան փողոց 29/1 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասին և շենք-շինություններին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Պ․ Դուրյան փողոց 29/1 բնակելի տուն հասցեն: