Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Սամվելի Ղազարյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 24/2հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող կրպակի նկատմամբ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը, Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավագանուն՝ կրպակը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը 10(տաս) տարի ժամկետով վարձակալության իրավունքով Արթուր Սամվելի Ղազարյանին տրամադրեու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի և 35-րդ կետի զ) ենթակետի պահանջներով և հաշվի առնելով, որ տարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա և գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց 24/2 հասցեում 0,00080հա մակերեսով կրպակը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան 0,00080 հա մակերեսով հողամասը 10(տաս) տարի ժամկետով՝ վարձակալության իրավունքով Արթուր Սամվելի Ղազարյանին տրամադրելու առաջարկությանը:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված կրպակի և հողամասի վարձակալության տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 1քմ-ի համար Հայաստանի Հանրապետության դրամ՝ ընդհանուր 6600 (քսան հազար յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից: |