Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ա․Իսահակյան փողոց 19/1 հասցեում գտնվող շինությունը կառուցվել է Արմեն Ժորայի Ափոյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ա․Իսահակյան փողոց 19/1 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման,ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հիմք ընդունելով Արմեն Ժորայի Ափոյանի 2024 թվականի փետրվարի 14-ի N986 դիմումը և 2023 թվականի դեկտեմբերի 22-ի հաշվառմանչափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023PKBZDP
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0023- կադաստրային ծածկագրով 0,01952 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ա․Իսահակյան փողոց 19/1 շինություն հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ա․Իսահակյան փողոց 19/1 հասցեում գտնվող հողամասում կառուցված 22,40 քմ մակերեսով պատը համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռքբերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արմեն Ժորայի Ափոյանին /ծնված՝ 1970 թվականի հունվարի 28-ին, անձնագիր՝ AU0483443, տրված՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ին 028-ի կողմից/:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով: