|       Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի >> 77-րդ հոդվածի 1-ին մասով  ՈՐՈՇՈՒՄ Է` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականաությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար մրցույթի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1)Վարդան Մակեյան՝  Արթիկհամայնքիղեկավարիտեղակալ՝հանձնաժողովի նախագահ 2)Աշոտ Պասկևիչյան-Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ- հանձնաժողովի անդամ. աճուրդավար 3)Արկադի Գրիգորյան-Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ 4) Սերգեյ Ալեքյան՝-Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ 5) Տիգրան Բաղդասարյան-ավագանու անդամ 6) Գյուլվարդ Սահակյան-Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ- արձանագրող 2.Հանձաժողովի գործունեությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ |