Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մանվել Հմայակի Սարբեկյանի 2025 թվականի փետրվարի 28-ի N 1227 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղում Մանվել Հմայակի Սարիբեկյանին (ծնված 1966 թվականի սեպտեմբերի 26-ին), Բավական Գառնիկի Սարիբեկյանին (ծնված 1971 թվականի մայիսի 28-ին) և Ռուդիկ Մանվելի Սարիբեկյանին (ծնված 1990 թվականի նոյեմբերի 19-ին) 2003 թվականի մարտի 04-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 343827/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Գեղանիստ գյուղում գտնվող 08-030-0045-0015 կադաստրային ծածկագրով 0,065հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 12-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 23 հողամաս հասցեն: