Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների «ՄԵՐԻԻ ՄՈԼՈՐԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պատշաճ չի վճարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող 08-002-0136-0029, 08-002-0136-0029-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի համար սահմանված հարկը: Հարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում գոյացել է անշարժ գույքի հարկի գծով պարտք 249639 (երկու հարյուր քառասունինը հազար վեց հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` 30.06.2025թ. դրությամբ, ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՄԵՐԻԻ ՄՈԼՈՐԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 08-002-0136-0029, 08-002-0136-0029-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի հարուցման մասին իրազեկել «ՄԵՐԻԻ ՄՈԼՈՐԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: