Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

06 հուլիսի 2023 թվականի N 38

«ՔԱՐ-ՀԱՆՔ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկման մասնակիցների

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը, <<ՔԱՐ-ՀԱՆՔ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանը, Պեմզաշեն բնակավայրի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ Ա. Թադևոսյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. «ՔԱՐ-ՀԱՆՔ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը: Նա զեկուցեց, որ օրենքով սահմանված կարգով Արթիկի համայնքապետարանն իրազեկել է հանրությանը հանրային քննարկման մասին: Եվ 06/07/2023 թվականին Արթիկի համայնքի Պեմզաշեն բնակավայրում իրականացվում են հանրային լսումներ, հանրությունը ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանին կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները ընկերության մտադրությունների վերաբերյալ:

Նա խնդրեց հանրային քննարկման մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը: Ելույթ ունեցան <<ՔԱՐ-ՀԱՆՔ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը: Նա ասաց. <<Եթե համայնքը տա իր նախնական համաձայնությունը, ապա ընկերությունը կանցնի հաջորդ փուլերին: Եթե մասնակիցներն այսօր ունեն դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ, ապա պետք է բարձրաձայնեն այդ մասին, և դրանք պարտադիր հաշվի կառնվեն հայտի մշակման ժամանակ: Գ. Հակոբյանը ներկայացրեց՝ <<ՔԱՐ-ՀԱՆՔ>> ՍՊ ընկերությունը նոր ընկերություն է: Հայցվող տարածքն ընդգրկում է 4,5-5 հա տարածք, որը նախկինում շահագործված է եղել: Կազմված է երկու տեղամասից, և դրանք գտնվում է Արթիկ համայնքի Տուֆաշեն և Պեմզաշեն բնակավայրերի սահմանագին գոտում, բնակելի տարածքներից բավականաչափ հեռու է և հավելյալ սանիտարական պաշտպանիչ գոտի ստեղծելու միջոցառումների անհրաժեշտության չկա:

Ընկերությունը նախատեսում է սկզբնական ժամանակահատվածում քարի արդյունահանումը կազմակերպել 2-3 մեքենաներով՝ ստեղծելուվ նախնական 15-18 աշխատատեղ: Նիստը վարողը խնդրեց մասնակիցներից լինել ակտիվ և հարցեր հնչեցնել ընկերության ներկայացուցիչներին: «ՔԱՐ-ՀԱՆՔ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ նիստը վարող Ա. Թադևոսյանը և ներկաները տվեցին իրենց դրական դիրքորոշումը:

Հանրային քննարկումն ավարտվեց 14:05-ին:



Կից փաստաթղթեր՝
(3.05 Մբ)
(112.76 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner