Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՎՈՐԳ ԿԱՄՍԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ MITSUBISHI PAJERO IO 1.8 ՄԱԿՆԻՇԻ 16 UU 020 ՊԵՏՀԱՄԱՐԱՆՇԵՐՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի 16 UU 020 պետհամարանիշերով ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Գևորգ Կամսարի Ղազարյանին: Գևորգ Կամսարի Ղազարյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված փոխադրամիջոցի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 115014 /մեկ հարյուր տասնհինգ հազար տասնչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի սեպտեմբերի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Գևորգ Կամսարի Ղազարյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Գևորգ Կամսարի Ղազարյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումնների անցկացումը Գևորգ Կամսարի Ղազարյանի կողմից վճարվել է փոխադրամիջոցի հարկի գծով գոյացած պարտքն ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Գևորգ Կամսարի Ղազարյանի նկատմամբ MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի 16 UU 020 պետհամարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Գևորգ Կամսարի Ղազարյանին:: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՏԱԿ ՉՈՓԻԿՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner