Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վարուժան Չոբանյանի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի N 5682 մտից հայտը՝ 
                                                                                                                                                        ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Վարուժան Չոբանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղի 1-ին փողոց 1 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի համար: 
2.Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ 
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Վարուժան Չոբանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: