Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանի 2025 թվականի մարտի 04-ի թիվ 1312 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0018-0044 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․18820 հա, որը օգտագործում են Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանը, Խանում Կարապետի Մելիքսեթյանը, Գոհար Ռոստոմի Մելիքսեթյանը և Գևորգ Ռոստոմի Մելիքսեթյանը: Օրինական 0․18820 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշում), Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանի, Խանում Կարապետի Մելիքսեթյանի, Գոհար Ռոստոմի Մելիքսեթյանի և Գևորգ Ռոստոմի Մելիքսեթյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող, Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանին (ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 15-ին), Խանում Կարապետի Մելիքսեթյանին (ծնված՝ 1969 թվականի մարտի 11-ին), Գոհար Ռոստոմի Մելիքսեթյանին (ծնված՝ 1990 թվականի փետրվարի 07-ին) և Գևորգ Ռոստոմի Մելիքսեթյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 01-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարալանջ 15-րդ փողոց 3 բնակելի տուն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի 15-րդ փողոց 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանի, Խանում Կարապետի Մելիքսեթյանի, Գոհար Ռոստոմի Մելիքսեթյանի և Գևորգ Ռոստոմի Մելիքսեթյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․18820 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3. Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված շինությունները թողնել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: