Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Սաակաձե փողոց 2 ավտոդողերի վերանորոգման կետ հասցեում գտնվող, Զարինե Աղասու Կարապետյանի,Սերգեյ Կարապետի Կարապետյանի, Սուրեն Կարապետի Կարապետյանի և Մերի Կարապետի Կարապետյանի սեփականությունը հանդիսացող, 0,00978 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N21082025-08-0008, տրված՝ 2025 թվականի օգոստոսի 21-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Գ․Սաակաձեի փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող, 0,00335հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14052025-08-0059, տրված՝ 2025 թվականի մայիսի 14-ին) ուղղակի վաճառքով օտարել Զարինե Աղասու Կարապետյանին,Սերգեյ Կարապետի Կարապետյանին, Սուրեն Կարապետի Կարապետյանին և Մերի Կարապետի Կարապետյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7(հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 62903 (վաթսուներկու հազար ինը հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ :
3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |