Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ֆելիքս Փայլակի Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 23-ի N 3426 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղում Փայլակ Ռուբենի Գրիգորյանին (ծնված 1938 թվականի ապրիլի 08-ին), Մարուսյա Սահակի Գրիգորյանին (ծնված 1939 թվականի մարտի 02-ին) և Ֆելիքս Փայլակի Գրիգորյանին (ծնված 1970 թվականի օգոստոսի 29-ին) 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1273298/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Հայրենյաց գյուղում գտնվող 08-062-0001-0049 կադաստրային ծածկագրով 0,199 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հայրենյաց, 10-րդ փողոց, 8-րդ շարք, 2 հողամաս հասցեն: