Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  34-րդ հոդվածի  1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 91-Ա որոշման հավելվածի  <<Արթիկ արևային կայան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 
1)     Թիվ 91-Ա  որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետում մասնագետի <<դրույք 1>> թիվը փոխարինել  <<դրույք 3>> թվով և <<պաշտոնային դրույքաչափը 89103>> թիվը փոխարինել <<պաշտոնային դրույքաչափը 3x89103>> թվով:
2)    Թիվ 91-Ա  որոշմամբ հաստատված հավելվածից հանել 5-րդ կետը:
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից: