Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդկետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2023 թվականի հունիսի 9-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023RQBQTW) և Ալվարդ Փայլակի Սուքիասյանի 2024 թվականի հունիսի 5-ի թիվ 3023 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թումանյան փողոց 56 բնակելի տուն հասցեում գտնվող, Ալվարդ Փայլակի Սուքիասյանին(ծնված՝ 1938 թվականի սեպտեմբերի 21-ին) սեփականության իրավունքով պատկանող, 2023 թվականի հունիսի 9-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված, 08-002-0054-0014 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 37,16 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 23,96 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 7,79 քմ արտաքին մակերեսով շվաքարանը և 0,87 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 137397(հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալվարդ Փայլակի Սուքիասյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: