Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 սեպտեմբերի 2024 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻՆԵ ՉԹԵՅԱՆԻՆ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 57417792) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՓՈՂՈՑ 37 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարինե Չթեյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 6-ին ներկայացված N 4872 մտից հայտը՝

                                                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Մարինե Չթեյանին 2024 թվականի երրորդ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոց 37 հասցեում գտնվող օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Մարինե Չթեյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(83.82 Կբ)
Փաստաթուղթ՝ff8d87fd-4c8c-4443-a33d-bde996471fef



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner