Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարտին Սարգսի Խալաթյանի 2025 թվականի ապրիլի 27-ի 1951 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0022-0013 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04169հա, որը օգտագործում են Մարտին Սարգսի Խալաթյանը, Արթուր Մհերի Խալաթյանը, Լյուդմիլա Կոնստանտինովնա Խալաթյանը, Արտեմ Սարգիսի Խալաթյանը, Արուսյակ Արթուրի Խալաթյանը և Սարգիս Արթուրի Խալաթյանը: 0,04169հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը (ըստ օրենքի 2025 թվականի ապրիլի 03-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 1498, գրանցամատյան թիվ 1499), և Մարտին Սարգսի Խալաթյանի (ծնված 1963 թվականի մարտի 17-ին), Արթուր Մհերի Խալաթյանի (ծնված 1966 թվականի հունիսի 27-ին), Լյուդմիլա Կոնստանտինովնա Խալաթյանի (ծնված 1974 թվականի մայիսի 17-ին), Արտեմ Սարգիսի Խալաթյանի (ծնված 1968 թվականի փետրվարի 19-ին), Արուսյակ Արթուրի Խալաթյանի (ծնված 1989 թվականի մայիսի 22-ին) և Սարգիս Արթուրի Խալաթյանի (ծնված 1991 թվականի հունիսի 25-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Լեռնակերտ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ, 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 3/1 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 3/1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարտին Սարգսի Խալաթյանի, Արթուր Մհերի Խալաթյանի, Լյուդմիլա Կոնստանտինովնա Խալաթյանի, Արտեմ Սարգիսի Խալաթյանի, Արուսյակ Արթուրի Խալաթյանի և Սարգիս Արթուրի Խալաթյանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,04169հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04169հա հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: