Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Լուսինե Ֆելիքսի Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի N 5947 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Սվետլանա Հովհաննեսի Խաչատրյանին (ծնված 1946 թվականի մարտի 01-ին), Լյովա Ֆելիքսի Տիգրանյանին (ծնված 1972 թվականի սեպտեմբերի 07-ին) և Լուսինե Ֆելիքսի Խաչատրյանին (ծնված 1975 թվականի մայիսի 30-ին) պատկանող 2006 թվականի ապրիլի 04-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1314889/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք, Անկախության, 21 շենք, 3 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Անկախության փողոց, 21 շենք, 23 բնակարան հասցեն: