Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Օֆելյա Կարապետի Հովհաննիսյան 2024 թվականի օգոստոսի 30-ի № 4697 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի մայիսի 25-ի Արթիկ քաղաքի բնակիչ Պրուդա Սասունիկի Նազարեթյանի դիմումը իր զբաղեցրած բնակարանը որպես սեփականություն անհատույց իրեն հատկացնելու մասին թիվ 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ Պրուդա Սասունիկի Նազարեթյան-ի փոխարեն գրել՝ Պրոդա Սասունիկի Նազարեթյան:
2. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի մայիսի 25-ի Արթիկ քաղաքի բնակիչ Պրուդա Սասունիկի Նազարեթյանի դիմումը իր զբաղեցրած բնակարանը որպես սեփականություն անհատույց իրեն հատկացնելու մասին թիվ 3 որոշման <> կետում <<Լմբատ>> բառից հետո ավելացնել 2 թիվը:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: