Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԿԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ԿՈՐՅՈՒՆԻ ՄԱԴՈՅԱՆԻ, ՔԱՆԱՔԱՐԱ ՎՐՈՒՅՐԻ ՄԱԴՈՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԻ ՄԱԴՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայկասար գյուղի բնակիչ Քանաքարա Վրույրի Մադոյանի 2025 թվականի մայիսի 21-ի N 2792 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հայկասար 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 08-060-0011-0006 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,07376հա, որը օգտագործում են Գևորգ Կորյունի Մադոյանը, Քանաքարա Վրույրի Մադոյանը և Արթուր Գևորգի Մադոյանը։ 0,07376հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շենք-շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991 թվականի ապրիլի 16-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ) և Գևորգ Կորյունի Մադոյանի, Քանաքարա Վրույրի Մադոյանի և Արթուր Գևորգի Մադոյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայկասար գյուղում գտնվող, 08-067-0011-0006 կադաստրային ծածկագրով, 0,07376հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հայկասար, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 1 շինություն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հայկասար 1-ին փողոց 2-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Կորյունի Մադոյանի (ծնված 1967 թվականի սեպտեմբերի 01-ին), Քանաքարա Վրույրի Մադոյանի (ծնված 1969 թվականի հունիսի 23-ին) և Արթուր Գևորգի Մադոյանի (ծնված 1990 թվականի օգոստոսի 30-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,07376հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,07376հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Կորյունի Մադոյանին, Քանաքարա Վրույրի Մադոյանին և Արթուր Գևորգի Մադոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝503f0428-5c42-4588-bf84-969649fc0c59



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner