Այսօր: Կիրակի, 27 Նոյեմբերի 2022թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 ապրիլի 2022 թվականի N 19

<<Գրիգնես>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկման


Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:00-ին:

 

 

Ներկա էին՝ Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանը:  Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման թեման:

Հանրային լսումների օրակարգում ընդգրկված ծրագրի նախագիծն ընդհանուր գծերով ներկայացրեց  ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը: Նա համառոտ ներկայացրերց փորձաքննական գործընթացի իրավական հենքը, այն է՝  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն՝ տեղի են ունենում Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների (4_րդ) փուլը։ Հանրային քննարկումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ իրականացվել է հանրության իրազեկում, մասնավորապես հայտարարությունը տեղադրվել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական օրաթերթում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում, Արթիկի համայնքապետարանի պաշտոնական էջում:

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ ենթակետով նախատեսվող գործունեությունը ենթակա է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության, դասակարգվում է Ա կատեգորիայի գործունեության տեսակների ցանկում: Նա ներկայացրեց փորձաքննության գրոծընթացը, որն իրականացվում է  2 փուլերով: Առաջին փուլը դա նախնական փուլն է, որի ընթացքում փորձաքննության է ենթարկվում նախնական գնահատման հայտը, ինչի հիման վրա կազմվում է տեխնիկական առաջադրանք: 2-րդ փուլը հիմնական փուլն է, որը ներկա պահին ընթանում է: Այս փուլում  փորձաքննության է ենթարկվում գնահատման հաշվետվությունը, որը կազմվել է նախնական փուլի հիման վրա տրամադրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Գնահատման հաշվետվության փորձաքննության այս փուլում կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և համապատասխան ոլորտի պետական լիազոր կազմակերպությունների: Ստացված առաջարկությունները և դիտողությունները հաշվի ենք առել հաշվետվության լրամշակված տարբերակում, և այս պահին  հանրային քննարկումներին ենք ներկայացնում գնահատման հաշվետվության վերջնական լրամշակված տարբերակը, որի  հիման վրա կազմվել է պետական փորձաքննական եզրակացության որոշման նախագիծը: Օրենքով սահմանված կարգով հանրային ծանուցումից առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում հանրությունն իր առաջարկությունները, դիտողությունները գրավոր տեսքով կարող է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն, որից հետո կտրվի օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացություն:  

Ելույթ ունեցան.

Արթիկ համայնքի ավագանու անդամ Ոսկան Վարդանյանը, ով ներկայացավ նաև որպես Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագորման հանձնաժողովի քարտուղար, նշեց, որ հիմանակնում կատարվելու է ուղիղ կտրվածքով հանքանյութի արդյունահանում, տարեկան արդյունահանվելու է 34 738 մ3: Ժամանակին եղել է շահագործված հանք: ԽՍՀՄ տարիներին տուֆ քարի արդյունահանման պրոցեսի ընթացքում համայնքի բնակիչները փոշուց ավելի շատ են տուժել, քան հիմա: Բնապահպանական խնդիրներ հանքի վերաշահագործումով չեն առաջանա: Նախատեսված բնապահպանական լրացուցիչ միջոցառումներից նախատեսվում է  ծառատունկ, ջրցան մեքենայով քարհատում, ինչը փոշու արտանետումնեը կհասցնի նվազագույնի: Ծրագրի նախագծում մանրամասն  ներկայացված են  բնապահպանական բալար միջոցառումները: Հանքավայրի վերաշահագործումով կստեղծվեն հավելյալ 20 աշխատատեղ, կբարեկարգվի  նաև դեպի հանքավայր տանող ճանապարհահատվածը: Ճանապարհահատվածըն մի մասն անցնում է նաև նախկին <<Արագած>> պիաներական ճամբարի ճանապարհով, որն ամառային ամիսներին համայնքի համար ծառայում է հանգստի և ժամանցի վայր: 

Քանի որ Արթիկի երկրորդական փողոցների բարեկարգումն իրականացվելու է տուֆ քարով սալապատման միջոցով, ապա <<ԳՐԻԳՆԵՍ>> ընկերության գործունեությունն ուղղվելու է նաև ի շահ համայնքի, ի շահ ազգաբնակչությանը:

Բնականաբար յուրաքանչյուր իրեն հարգող գործարար պետք է իր գործունեության ընթացքում նաև իր համայնքին ցուցաբերի սոցիալական աջակցություն:

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր.

 

 ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը հարցրեց, մոտավոր քանի աշխատատեղ է ստեղծվելու հանքի վերաշահագործմամբ:

Համայնքի ավագանի Ո. Վարդանյանը պատասխանեց, որ մոտավոր աշխատատեղերի քանակը կախված է աշխատանքային ծավալներից, սկզմնական ժամանակահատվածում 20, ապա ըստ արդյունահանման ծավալների՝ մինչև 30, 40 աշխատատեղ:

Նիստը վարող Մ. Մովսիսյանը հարցրեց, արդյոք հիմա այդ հանքավայրը գործող, աշխատող հանքավայր է, և կազմակերպությունը ցանկանում է ընդլայնել:

 Ո. Վարդանյանը պատասխանեց, որ նախկինում ԽՍՀՄ տարիներին հանքավայրը շահագործվել է, և հանքաքարի կարծրությունը հենց բարձրացել է, հանքարդյունահանումը դադարել է այդ մասում, և բացվել են նոր հանքեր, որտեղ քարի խտությունն ավելի ցածր է եղել: Այժմ կազմակերպությունն այդ թողած կարծր հանքանյութն ուզում են արդյունահանել: Սա ենթադրում է, որ հողի հեռացում չպետք է լինի, գյուղատնտեսական նշանակության հողեր չկան, որ մանկաբացվեն: Հանքավայրի վերաշահագործման ընթացքում նման  խնդիրներ չեն առաջանա, մանկաբացման աշխատանքներ չպետք է լինեն:

Կազմակերպությունն ավելի շատ ռեկուլտիվացիոն աշխատանքներ պետք է իրականացնի: Թափոնները կույտերով լցված են, դրանք պետք է հարթեցվեն:

Նիստը վարող Մ. Մովսիսյանը հարցրեց,  արդյոք հանքանյութի ծավալները հաշվարկված են, տնտեսապես արդյունավետ գործունեություն է հանքի վերաբացումը:

Ո. Վարդանյանը պատասխանեց, որ առանց ծավալներ հաշվելու լիցենզիա չի տրամադրվի: Ուսումնասիրությունները կատարված են, հաշվարկներ կան, որոնք ներկայացված են  նախագծում:

ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը հարցրեց, թե նախկին շահագործումից հետո մնացել են թափոններ, և արդյոք կազմակերպության  միջոցով այդ թափոնները մաքրվելու են:

Ո. Վարդանյանը պատասխանեց, այո: Հանքարդյունահանման ընթացքում թափոնները հարթեցվելու են, հողածածկվելու է, որը հետագայում կարող է դառնա արոտավայր: Գործողությունը օպտիմալ պետք է իրականացվի:

Համայնքի  բնակիչները միանշանակ պետք է վստահ լինեն, որ այս գործունեությունը ոչ միայն բիզնեսի առումով պիտի ծառայի, այլև պիտի ծառայի համայնքի հոգսերին: Համայնքի համար քարը, որը պիտի տրամադրվի համայնքի բարեկարգման ծրագրերի իրականացման համար, տրամադրվելու է իր ինքնարժեքով:

Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանն  ասաց, որ ողջունելի է համայնքում բիզնես միջավայրի ստեղծման քայլերը, <<ԳՐԻԳՆԵՍ>> ՍՊԸ-ին մաղթեց հետագա գործերին հաջողություն, ողջունեց նախնական շրջանում 20 աշխատատեղի բացման քայլը: Նա նշեց, որ համայնքապետարանի կողմից կազմակերպչական առումով աջակցությունը հնարավորության սահմաններում կտրամադրվի:    

Նիստը վարող Մ. Մովսիսյանը  համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի  և համայնքի բնակիչներիանունից հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:

Նիստն ավարտվեց ժամը  11:45-ին: 



Կից փաստաթղթեր՝
(1.79 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner