Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2024 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնի ,,Այլ կապիտալ դրամաշնորհներ’’ (4657) հոդվածում նախատեսված գումարից՝ 5100000 /հինգ միլիոն մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |