Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք գյուղ Պեմզաշեն 15-րդ փողոց 7/8 հողամաս հասցեում գտնվող, 08-093-0045-0037 կադաստրային ծածկագրով, 0,05239հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը: |