Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 172-Ն որոշմամբ հաստատված 2024 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ կապիտալ դրամաշնորհներ’’ (4657) հոդվածում նախատեսված գումարից՝ 615000 /վեց հարյուր տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ՝ «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումների» ծրագրի շրջանակում ««Փանիկի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար արևային համակարգի տեղակայում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |