Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 28-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը մերժելու մասին N Մ-24122024-08-0005 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեբերի 03-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղ․Ղուկասյան փողոց 18 հասցեի հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Սամվել Վալերիկի Մքանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 2404-Ա որոշման նախաբանում << 0․03432 հա մակերեսով հողամասը առկա >> բառերից ու թվերից հետո ավելացնել << մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ, >> բառերով ու թվերով:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեբերի 03-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղ․Ղուկասյան փողոց 18 հասցեի հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Սամվել Վալերիկի Մքանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 2404-Ա որոշման << 3․>>-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ <<Հողամասում առկա է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 46․13 քմ․ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շենք-շինություն>> :
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: