Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի բնակիչ Ստեփան Հրանտի Հակոբյանի 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 2558 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Լուսակերտ 2-րդ փողոց 12 հասցեում գտնվող 08-048-0019-0027 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,17828հա, որը Ստեփան Հրանտի Հակոբյանին, Սաթենիկ Մկրտիչի Հակոբյանին և Էլմիռա Ստեփանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ շենք-շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Ստեփան Հրանտի Հակոբյանի, Սաթենիկ Մկրտիչի Հակոբյանի և Էլմիռա Ստեփանի Հակոբյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լուսակերտ 2-րդ փողոց 12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ստեփան Հրանտի Հակոբյանի(ծնված 1963 թվականի մարտի 22-ին), Սաթենիկ Մկրտիչի Հակոբյանի(ծնված 1968 թվականի փետրվարի 19-ին) և Էլմիռա Ստեփանի Հովհաննիսյանի(ծնված 1990 թվականի մարտի 16-ին) հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,17828հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,17828հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2․ Հողամասում առկա է 1992 թվականին կառուցված անավարտ շինություն(շինություն թիվ 1): 3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ստեփան Հրանտի Հակոբյանին, Սաթենիկ Մկրտիչի Հակոբյանին և Էլմիռա Ստեփանի Հակոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: