Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ռուզաննա Հենրիկի Մկրտչյանի 2024 թվականի փետրվարի 23-ի N 1164 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Ռուզաննա Հենրիկի Մկրտչյանին (ծնված 1969 թվականի օգոստոսի 28-ին) ըստ օրենքի 2016 թվականի փետրվարի 10-ի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0047-0062 կադաստրային ծածկագրով 0,106հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարատակ 12 հողամաս հասցեն: