Այսօր: Ուրբաթ, 21 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՍԱՐԳԻՍ ՀՄԱՅԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԼԱՈՒՐԱ ՌԱՖԻԿԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Սասունցի Դավթի փողոց 5 բազմաֆունկցիոնալ կենտրոն հասցեում գտնվող, Սարգիս Հմայակի Քոչարյանի և Լաուրա Ռաֆիկի Քոչարյանի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N26042022-08-0041, տրված՝ 2022 թվականի ապրիլի 26-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Սասունցի Դավթի փողոց 5/8 հողամաս հասցեում գտնվող 0,01942հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N27112024-08-0048, տրված՝ 2024թվականի նոյեմբերի 27-ին) ուղղակի վաճառքով օտարել Սարգիս Հմայակի Քոչարյանին և Լաուրա Ռաֆիկի Քոչարյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ,ընդհանուր՝ 862598 (ութ հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner