Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Վարդանի Գրիգորյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 6327դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0048-0004 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02714 հա, որը փաստացի օգտագործում են Վարդան Ռազմիկի Գրիգորյանը, Հրեղեն Օնիկի Գրիգորյանը, Սաթիկ Վարդանի Գրիգորյանը և Աշոտ Վարդանի Գրիգորյանը : Օրինական 0,02714 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը(հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի N5 որոշում), և Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի շենք-շինությունների զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հունվարի 7-ին), Հրեղեն Օնիկի Գրիգորյանին(ծնված 1956 թվականի հուլիսի 16-ին), Սաթիկ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1977 թվականի սեպտեմբերի 10-ին) և Աշոտ Վարդանի Գրիգորյանին(ծնված 1979 թվականի սեպտեմբերի 20-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի №5 որոշմամբ հատկացված, 0,02714հա մակերեսով, 08-105-0048-0004 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 3-րդ փողոց 18/1 շինություն հասցեն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի 3-րդ փողոց 18/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Ռազմիկի Գրիգորյանի, Հրեղեն Օնիկի Գրիգորյանի, Սաթիկ Վարդանի Գրիգորյանի և Աշոտ Վարդանի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ շենք-շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,02714 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,02714 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասում առկա են 2001 թվականից հետո ինքնակամ կառուցված շենք-շինություններ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Ռազմիկի Գրիգորյանին, Հրեղեն Օնիկի Գրիգորյանին, Սաթիկ Վարդանի Գրիգորյանին և Աշոտ Վարդանի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: